«Հրապարակ»․ Կարեն Անդրեասյանը մերձեցման երեկո է կազմակերպել դատական համակարգի ներկայացուցիչների հետ
«Հրապարակ» թերթը գրել է. «Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը մերձեցման երեկո է կազմակերպել դատական համակարգի ներկայացուցիչների հետ՝ շաբաթ-կիրակի օրերին Դիլիջանում թրեյնինգներ է անելու։ Հրավիրվել են դատարանների նախագահները, որոշ դատավորներ, ինչպես նաեւ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող փոխնախարարը՝ իր մտերիմ ընկեր Գրիգոր Մինասյանը։
Ի՞նչ հավաք է եւ ի՞նչ նպատակով․ մեր հարցին ի պատասխան՝ ԲԴԽ մամուլի խոսնակը փոխանցեց․ «Բարձրագույն դատական խորհուրդը տարբեր ձեւաչափերով աշխատում է դատական համակարգի ներկայացուցիչների հետ, երբ նպատակահարմար գտնենք, լրացուցիչ տեղեկություն կհայտնենք»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։