Ապամոնտաժվում են Օղակաձև զբոսայգում տեղադրված ինքնակամ սրճարանային կառույցները
Ապամոնտաժվում են Օղակաձև զբոսայգու երրորդ հատվածում տարիներ առաջ տեղադրված ինքնակամ սրճարանային կառույցները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի, որոշ դեպքերում նաև՝ հենց ապօրինություն կատարած քաղաքացիների ուժերով:
Համայնքային սեփականության կանաչ գոտիներում գտնվող անօրինական բոլոր շինություններն ապամոնտաժվելու են:
Հաջորդիվ համայնքը կնախաձեռնի տարածքների բարեկարգումն ու կանաչապատումը՝ դրանք վերադարձնելով քաղաքի բնակիչներին: