Առաջիկայում Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում նախատեսված չէ․ Պեսկով
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ առաջիկայում Ռուսաստանում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպում նախատեսված չէ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ ՌԴ-ն շարունակում է աշխատել Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների շուտափույթ կարգավորման, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ։
«Ռուսաստանը շարունակում է աջակցել երկու պետություններին իրավիճակի կարգավորման եւ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում»,-հավելել է Պեսկովը։