Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 310-ի
Ինդոնեզական Չիանջուր քաղաքում տեղի ունեցած 5,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 310-ի: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters գործակալությունից:
«Վերջին տվյալների համաձայն` զոհվել Է 310 մարդ, անհետ կորած Է համարվում 24 մարդ», - մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել է Ինդոնեզիայի տարերային աղետների դեմ պայքարի ծառայության ղեկավարը:
Երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 21-ին, 5,6 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Արևմտյան Ճավայի նահանգի Չիանջուր քաղաքում: Ավելի վաղ հաղորդվել Էր 271 զոհի մասին, սակայն փրկարարները շարունակում են փլատակների տակից հանել մարդկանց:
Զոհերի մեծ մասը երեխաներ են, քանի որ երկրաշարժի պահին շատերը դեռ դպրոցում էին: Ինդոնեզիան գտնվում է խաղաղօվկիանոսյան ,հրե օղակիե վրա, որն աշխարհում ամենաակտիվ սեյսմիկ և հրաբխային գոտին է, հետևաբար, այնտեղ հաճախ են աղետալի երկրաշարժեր լինում:
2004 թվականին Սումատրա կղզուց ոչ հեռու տեղի ունեցած 9.1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը ցունամի էր առաջացրել, որը հարվածել էր 14 երկրների՝ 226 հազար մարդու մահվան պատճառ դառնալով: