Աբու Դաբիի տնտեսությունը տարեկան կտրվածքով ավելի քան 11 տոկոսով արագացել է
Աբու Դաբիի տնտեսությունը տարեկան կտրվածքով ավելի քան 11 տոկոսով արագացել էառաջին կիսամյակում, ինչին նպաստել է նավթի գների զգալի աճը, հայտնում է Bloomberg-ը։
Կառավարության տվյալների համաձայն, 2022 թվականի առաջին վեց ամսում Աբու Դաբիի համախառն ներքին արդյունքն աճել է մինչեւ 543 միլիարդ դիրհամ (147,8 միլիարդ դոլար):
Ոչ նավթային հատվածները նաեւ «դրական աճ» են գրանցել, ընդ որում՝ առողջապահության եւ սոցիալական աշխատանքի ոլորտն աճել է գրեթե 30 տոկոսով, իսկ բնակեցման եւ սննդի ծառայությունները՝ 29 տոկոսով։
Պարսից ծոցի արաբական երկրների, ներառյալ ԱՄԷ-ի եկամուտները, հիմնականում կախված են նավթից, եւ նրանք մշակում են դիվերսիֆիկացման ծրագրեր՝ իրենց տնտեսությունը հում նավթի կախվածությունից հանելու համար:
Սա «նպաստել է տնտեսության կայունությանը եւ գլոբալ փոփոխություններին արձագանքելու նրա ունակությանը, որոնք պայմանավորված են աշխարհաքաղաքական եւ տնտեսական գործոններով, որոնք ուղղակիորեն անդրադարձել են ռազմավարական ոլորտների վրա, ինչպիսիք են էներգետիկան եւ միջազգային առեւտուրը»,- ասել է Աբու Դաբիի տնտեսական զարգացման դեպարտամենտի նախագահ Մոհամմեդ Ալի Ալ Շորաֆան։
Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ՝ ԱՄԷ-ի տնտեսությունն այս տարի կաճի 5 տոկոսից մի փոքր ավելի, իսկ այնուհետեւ 2023-ին կդանդաղի մինչեւ 4,2 տոկոս։