«Հրապարակ». Էթիկայի հանձնաժողով չձևավորվեց
Մենք գրել էինք, որ օրերս միջադեպ է տեղի ունեցել Արցախի երկու պատգամավորների միջեւ․ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի ու Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցության ԱԺ խմբակցության պատգամավոր Արշակ Գրիգորյանի միջեւ լեզվակռիվը վերածվել էր քաշքշուկ-ծեծկռտուքի։ «Միասնական հայրենիք»-ը դիմել էր խորհրդարան՝ էթիկայի հանձնաժողով ձեւավորելու առաջարկով։ Նախօրեին այդ հարցը քննարկվել ու հավանության չի արժանացել։
Թեպետ պատգամավորների մեծամասնության քվեարկությամբ հարցն ընդգրկվել է նիստերի օրակարգ, սակայն նիստի ընթացքում էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցում պատգամավորները համաձայնության չեն եկել: Քվեարկության է դրվել 4 եւ 5 հոգանոց կազմով էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը։ Քվեարկության արդյունքում առաջարկներից ոչ մեկը բավարար ձայներ չի հավաքել։