ԲԴԽ–ն նկատողություն է հայտարարել դատավոր Արթուր Ստեփանյանին
Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է Արդարադատության նախարարության միջնորդությունը եւ նկատողություն հայտարարել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին։
Ինչպես տեղեկանում է Բարձրագույն դատական խորհուրդի կայքից, ԲԴԽ–ն այսօր՝ նոյեմբերի 24-ին, հրապարակել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ վերջնական է: