Եգիպտոսում ամուսնական աֆերայի մասին հնագույն փաստաթուղթ են հայտնաբերել
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Եգիպտագիտական հետազոտությունների կենտրոնի ռուս հնագետները Ֆայումի օազիսում գտել են ամուսնական աֆերայի մասին հնագույն փաստաթուղթ, որն ավելի քան 2 հազար տարվա վաղեմություն ունի, գրում է «Իզվեստիա»։
Ձեռագրում Ֆիլումենան, որն այդպես էլ չի ամուսնացել, իր բողոքն է արտահայտում։ Նա Պտղոմեոս թագավորին խնդրում է պատժել իր նախկին փեսացու Նումենիին։ Նա խոստացել էր ամուսնանալ, սակայն դրա փոխարեն յուրացրել է աղջկա օժիտը։
Փաստաթուղթը գտնվել է Ֆայումի օազիսի Դեյր էլ- Բանաթ գերեզմանատանը։ Այդտեղ մարդկանց թաղել են գրեթե հազար տարի՝ մ․թ․ա․ IV դարից մինչեւ բյուզանդական ժամանակներ։