Հնագետները բացահայտել են Սպոնսիան անունով Հռոմի մոռացված կայսեր մասին ճշմարտությունը
Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականներն ուսումնասիրել են մի քանի հռոմեական մետաղադրամներ, որոնք վաղուց կեղծ են համարվել եւ պարզել, որ դրանցում պատկերված է նախկինում անհայտ հռոմեական կայսր Սպոնսիանը, գրում է PLOS One ամսագիրը։
Երկար ժամանակ այդ գտածոները, որոնք ստեղծվել էին կոլեկցիոներներին վաճառելու համար, կեղծ էին համարվում:
Չորս մետաղադրամները մանրամասն ուսումնասիրելու համար նոր հետազոտության հեղինակները տեսանելի լույսի ներքո կիրառել են մանրադիտակ, ուլտրամանուշակագույն պատկերում, սկանավորող էլեկտրոնային մանրադիտակ եւ Ֆուրիեի փոխակերպման ինֆրակարմիր սպեկտրոսկոպիա՝ արտացոլման ռեժիմում: Համեմատության համար նրանք օգտագործել են երկու մետաղադրամ, որոնց իսկությունը կասկածի տակ չէր դրվում։
Վերլուծության արդյունքում ի հատ են եկել նշաններ, որոնք բնորոշ են երկար ժամանակ շրջանառության մեջ գտնվող մետաղադրամներին։
Հետազոտողները վերլուծել են նաեւ մետաղադրամների վրա առկա կավե նստվածքները եւ հայտնաբերել, որ դրանք երկար ժամանակ մնացել են հողում։ Այս տվյալները նշանակում են, որ մետաղադրամները իսկական են եղել։
Վերլուծելով պատմական գրառումները՝ գիտնականները ենթադրել են, որ Սպոնսիանը հռոմեական Դաքիա նահանգում բանակի հրամանատար է եղել մեր թվարկության 260-ական թվականներին ռազմական գործողությունների շրջանում: