Խաղաղապահ զորախումբը ադրբեջանական կողմից հրադադարի խախտման դեպք է արձանագրել
Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորախումբն այսօր՝ նոյեմբերի 24-ին, իր պատասխանատվության գոտում ադրբեջանական կողմից հրադադարի խախտման մեկ դեպք է արձանագրել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:
Միջադեպը գրանցվել է Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի հարևանությամբ: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Զորախմբի հրամանատարությունը հայկական ու ադրբեջանական կողմերի հետ համագործակցությամբ հետաքննում է միջադեպի մանրամասները:
Նշվում է նաև, որ զորախմբի կողմից պարեկություն է իրականացվել երեք ուղղություններով՝Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում: