Երեւան կժամանի շուրջ 300 գործարար՝ մասնակցելու Harmony Meetup 3.0 by Fastex համաժողովին
Նոյեմբերի 29-ից 30-ը Երեւանում տեղի կունենա Վեբ 3 տեխնոլոգիաներին նվիրված համաժողով, որին ներկա կգտնվեն տարբեր տարածաշրջաններից գործարար անհատներ, առաջատար ընկերությունների տնօրեններ եւ ներդրողներ: Համաժողով-միջոցառումը կանցկացվի Fastex ընկերության նախաձեռնությամբ:
Միջոցառման նպատակն է ներկայացնել Fastex էկոհամակարգը, առաջարկել նոր հնարավորություններ եւ հիմք դնել նորագույն տեխնոլոգիաների ներդրման համար։
Միջոցառման երկու օրերը հագեցած կլինեն պանելային քննարկումներով, մանրամասն կներկայացվեն Fastex էկոհամակարգի բոլոր պրոդուկտները՝ հնարավորություն տալով կրիպտոարժույթն ինտեգրել բիզնեսի տարբեր ոլորտներ եւ կիրառելու գործարքների իրականացման համար:
Համաժողովը բաղկացած է լինելու ելույթներց եւ նիստերից, որին կմասնակցեն կրիպտո ոլորտի մասնագետներ՝ Ալեքս Բաղդիջյանն ու Արամ Ջիվանյանը, ինչպես նաեւ ֆինանսաբանկային ոլորտում առաջատար մասնագետներից՝ Վաղթանգ Աբրահամյանը:
Fastex-ն ուրախ է հայտնել, որ շարունակվում է իր պաշտոնական կրիպտոարժույթի` Fasttoken-ի մասնավոր վաճառքի երկրորդ փուլը, որը հաջորդում է նախավաճառքի եւ մասնավոր վաճառքի առաջին փուլերին: Խմբի գործընկերների 20%-ից ավելին արդեն հասցրել են ինտեգրել Fasttoken-ը վերջին 10 օրերի ընթացքում, եւ Harmony Meetup 3.0 by Fastex միջոցառումը սահմանափակ քանակով Fasttoken ձեռք բերելու եւս մեկ առիթ է ընձեռում մասնակիցներին: