Ալեն Սիմոնյանը կմեկնի Կատար
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը կմեկնի Դոհա (Կատար): Այս մասին տեղեկանում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությունից:
Պատվիրակության կազմում են լինելու նաև ԱԺ նախագահի խորհրդատու-օգնական Համլետ Գևորգյանը և ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը: