Հունգարիայի խորհրդարանը կվավերացնի Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հաջորդ տարվա սկզբին
Հունգարիայի խորհրդարանը կվավերացնի Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հաջորդ տարվա սկզբին։ Այս մասին Սլովակիայում Վիշեգրադյան խմբի հանդիպումից հետո հայտարարել է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը, հաղորդում է Reuters-ը։
Նա նշել է, որ իր կառավարությունն արդեն որոշել է, որ Հունգարիան կաջակցի Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությանը, եւ խորհրդարանն այդ հարցը իր օրակարգ կմտցնի հաջորդ տարի իր առաջին նստաշրջանում:
Սովորաբար խորհրդարանը հավաքվում է փետրվարի կեսերին։
Հունգարիան եւ Թուրքիան դաշինքի միակ անդամներն են, որոնք դեռ չեն վավերացրել Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հայտերը։