Շոտլանդիայում մանկավարժների գործադուլի պատճառով փակվել են գրեթե բոլոր դպրոցները
Շոտլանդիայի գրեթե բոլոր դպրոցներն այսօր փակվել են մանկավարժների ազգային գործադուլի պատճառով, որոնք պահանջում են աշխատավարձի բարձրացում 10 տոկոսով: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:
Դա վերաբերում Է գրեթե բոլոր դպրոցներին՝ ինչպես տարրական, այնպես Էլ միջնակարգ, ինչպես նաև բազմաթիվ մունիցիպալ մանկապարտեզների: Նշվում Է, որ սա մանկավարժների առաջին համազգային գործադուլն Է Շոտլանդիայում 1980-ական թվականներից ի վեր:
Բաց են մնում միայն մի քանի տարրական դպրոցներ Օրկնեյան և Շետլանդյան կղզիներում: Մեծ Բրիտանիայում գործադուլների ալիք Է դիտվում երկրում ռեկորդային գնաճի ֆոնին:
Բողոքի են դուրս գալիս երկաթուղային ընկերությունների աշխատակիցները, փաստաբանները, օդանավակայանների աշխատողները, փոստատարները և այլ բնագավառների աշխատողներ:
Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական գործողությունների սկսվելուց հետո Արևմուտքը խստացրել Է պատժամիջոցների ռեժիմը Ռուսաստանի նկատմամբ: Լոգիստիկ շղթաների խախտումը հանգեցրել է Եվրոպայում և ԱՄՆ-ում վառելիքի և սննդամթերքի գների աճի:
Մեծ Բրիտանիայում ապրուստի արժեքի աճը հարվածել Է միլիոնավոր տնային տնտեսությունների: Անգլիայի բանկը բազային տոկոսադրույքը բարձրացրել Է 75 բազիսային կետով՝ 2,25 տոկոսից հասցնելով 3 տոկոսի:
Անգլիայի բանկը նաև հայտնել Է, որ Բրիտանիայի տնտեսությունը մտել Է ռեցեսիայի փուլ, որը, ինչպես սպասվում Է, կշարունակվի ողջ 2023 թվականի ընթացքում և կտևի մինչև 2024 թվականի առաջին կիսամյակը: Տարեկան գնաճը Մեծ Բրիտանիայում հոկտեմբերի դրությամբ հասել Է 11,1 տոկոսի: