Հայտնի են դպրոցականների շախմատի 16-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի հաղթողները
Հայաստանի Շախմատի ակադեմիան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ անցկացրել է ՀՀ դպրոցականների շախմատի 16-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են նախընտրական փուլերը հաղթահարած 16 դպրոցների թիմերը՝ Երևանից, ՀՀ բոլոր մարզերից և Արցախից:
Ինչպես հայտնում են Շախմատի ակադեմիայից, համառ պայքարի արդյունքում չեմպիոնի կոչմանն է արժանացել Գյումրիի «Ֆոտոն» վարժարանի թիմը:
Հաղթող թիմի կազմը.
Թորոսյան Վոլոդյա
Պետրոսյան Համլետ
Մարգարյան Վրեժ
Ալվանջյան Աիդա
թիմի ներկայացուցիչ՝ Սարգսյան Գագիկ
Երևանի թիվ 11 դպրոցը գրավել է 2-րդ տեղը.
թիմի կազմ՝
Ագասարով Բենիկ
Կրկյաշարյան Սոնա
Գասպարյան Դավիթ
Միրզոյան Էլեն
թիմի ներկայացուցիչ՝ Հովհաննիսյան Թովմաս
Աբովյանի թիվ 5 հիմնական դպրոցը գավել է 3-րդ տեղը.
թիմի կազմ՝
Թարփոշյան Վարդան
Անտոնյան Համլետ
Գասպարով Սերգո
Նագդալյան Նարինե
թիմի ներկայացուցիչ՝ Հայրապետյան Ցողիկ
1-ին խաղատախտակի լավագույն արդյունք - Ագասարով Բենիկ (Երևանի թիվ 11 հիմնական դպրոց), Սուքիասյան Վահե (Երևանի թիվ 35 հիմնական դպրոց),
2-րդ խաղատախտակի լավագույն արդյունք - Պետրոսյան Համլետ (Գյումրի <<Ֆոտոն>> վարժարան),
3-րդ խաղատախտակի լավագույն արդյունք - Գասպարով Սերգո (Աբովյանի թիվ 5 հիմնական դպրոց),
4-րդ խաղատախտակի լավագույն արդյունք - Ալվանջյան Աիդա (Գյումրի <<Ֆոտոն>> վարժարան):
Lավագույն անհատական և թիմային արդյունքների համար մասնակիցները պարգևատրվել են դրամական մրցանակներով, նվերներով, գավաթներով, մեդալներով և պատվոգրերով:
Փակման հանդիսավոր արարողությանը մասնակիցներին ողջունել և մրցաշարի հաղթողների պարգևները հանձնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հատուկ ծրագրերի ղեկավար Ինեսա Մարգարյանը: