Սեուլը հիասթափված է Կիմ Չեն Ընի քրոջ «գռեհիկ արտահայտությունից»՝ ուղղված Հարավային Կորեայի նախագահին
Սեուլը հիասթափված է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քրոջ՝ Կիմ Յո Չժոնի «գռեհիկ արտահայտությունից»՝ ուղղված Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլին, գրում է Yonhap-ը։
«Մենք ցավում ենք, որ Կորեայի Բանվորական կուսակցության կենտկոմի բաժնի ղեկավարի տեղակալ Կիմ Յո Չժոնն այսօր գռեհիկ արտահայտություններով քննադատել է մեր երկրի առաջնորդին՝ չդրսեւորելով քաղաքավարության նույնիսկ ամենատարրական մակարդակը»,-ասվում է Սեուլի տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Կիմ Յո Չժոնը Հարավային Կորեայի նախագահին եւ նրա կառավարությանն «ապուշներ» էր անվանել։