Հայտնի է ռոմանտիկ հանգստի համար 2022 թվականի լավագույն երկիրը
White Sposa հարսանյաց ամսագրի միջազգային White Awards մրցանակաբաշխության արդյունքներով Ֆիլիպինները ճանաչվել է 2022 թվականի լավագույն երկիրը ռոմանտիկ հանգստի համար։ Այս մասին չորեքշաբթի՝ նոյեմբերի 23-ին, հայտնել է Ռուսաստանում եւ ԱՊՀ-ում երկրի զբոսաշրջության դեպարտամենտի ներկայացուցչության մամուլի ծառայությունը։
Անկախ ժյուրիի կարծիքով՝ ասիական ծովափնյա ուղղությունը իդեալական է սիրահարված զույգերի եւ նորապսակների համար։ Դեպի կղզիներ ուղեւորությունը հետաքրքիր կլինի ինչպես էքստրեմալ հանգստի սիրահարների համար, որոնք կարող են սերֆինգով զբաղվել բազմաթիվ լողափերին, այնպես էլ նրանց համար, ովքեր փնտրում են միասնություն բնության հետ՝ նման զույգերին կարող են հետաքրքրել Պալավան կղզու գեղատեսիլ ջունգլիները կամ ծովի մոտ խաղաղ հանգստը։
Բացի այդ, Ֆիլիպինները իդեալական է հարսանեկան արարողության համար: «Կղզիներում կազմակերպված հարսանիքը անջնջելի տպավորություն կթողնի նորապսակների եւ հյուրերի սրտերում։ Ալիքների մեղմ ձայնը, արմավենիների ֆոնին ֆոտոշարքը եւ մայրամուտին ընթրիքը կօգնեն սիրահարներին ամրապնդել իրենց զգացմունքները եւ էլ ավելի մտերմանալ միմյանց հետ»,- հավելել է մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ռուս զբոսաշրջիկները կարող են արագ եւ հանգիստ հասնել ասիական երկիր Emirates, Turkish Airlines, Etihad Airways, Qatar Airways եւ Gulf Air ավիաընկերությունների չվերթներով։ Ճանապարհորդական փաստաթղթերի միջին արժեքը սկսվում է մեկ անձի համար մեկ ուղղությամբ 74 000 ռուբլուց: Ընդ որում, մոտավորապես նույնչափ՝ մոտ 80 000 ռուբլի կարժենա 10-11 գիշերվա համար Ֆիլիպինների ուղեգիրը՝ ներառյալ թռիչքները։