Ռուսական հրթիռակոծության հետևանքով Կիևը մնացել է առանց ջրի
Կիևի ողջ տարածքում դադարեցվել է ջրամատակարարումը. Kievvodokanal-ի մասնագետներն աշխատում են այն հնարավորինս արագ վերականգնելու ուղղությամբ։
Այս մասին հայտնում է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
«Խնդրում եմ, ամեն դեպքում, ջուր կուտակեք, փորձագետներն ամեն ինչ անում են, որպեսզի ջուրը վերադարձնեն Կիևի բնակիչների տներ»,- ընդգծել է նա։
Քաղաքապետը նաև նշել է, որ աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ի ցերեկը Ուկրաինայի շրջանների մեծ մասում օդային տագնապ է հայտարարվել։ Պայթյուններ են գրանցվել Օդեսայի և Նիկոլաևի շրջաններում։
Ըստ իշխանությունների՝ հարված է հասցվել կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներին, կան զոհեր և վիրավորներ: