Կիևի բնակիչները պետք է պատրաստվեն «վատագույն սցենարին»․ Կլիչկո
Մայրաքաղաքի բնակիչները պետք է պատրաստվեն «վատագույն սցենարին»՝ կապված ցածր ջերմաստիճանի պատճառով սպասվող էլեկտրաէներգիայի համատարած անջատումների հետ։
Այս մասին BILD-ի հետ հարցազրույցում ասել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, փոխանցում է ՌԲԿ-Ուկրաինան։
Նրա խոսքով, իշխանություններն ամեն ջանք գործադրում են, որպեսզի խուսափեն վատագույն սցենարից։
Այդ համատեքստում, Կլիչկոն հայտարարել է, որ քաղաքի մի մասում ստիպված են տարհանում իրականացնել։