Բրիտանիայում XIII-IV դարերի 8400 մետաղադրամ են հայտանբերել․ Daily Record
Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է միջնադարյան մետաղադրամների խոշոր գանձարան, հայտնում է Daily Record-ը:
Գտածոն հայտնաբերվել է շոտլանդական Դանսկոր քաղաքի մոտակայքում։ Գանձերի որոնման ջոկատի խոսնակի խոսքով՝ սա Շոտլանդիայի պատմության մեջ միջնադարյան մետաղադրամներով ամենամեծ գանձերից մեկն է։
«Այժմ յուրաքանչյուր մետաղադրամ գրացուցակավորվում է։ Դրա համար անհրաժեշտ է ամեն մեկը նույնականացնել, լուսանկարել, չափել եւ կշռել», — պարզաբանել են մասնագետները։ Ընդհանուր առնմամբ գտնվել է 8400 արծաթյա մետաղադրամ։
Շոտլանդիայի օրենսդրության համաձայն՝ հնագիտական նշանակության հայտնաբերված ցանկացած արտեֆակտ՝ անկախ նրանից թանկարժեք մետաղից է պատրաստված, թե ոչ, պատկանում է Թագին եւ պետք է փոխանցվի իշխանություններին։
Սակայն իշխանությունը միշտ չէ, որ օգտվում է իր իրավունքից։ Ամեն անգամ տարբեր որոշումներ են ընդունվում՝ հիմնվելով հնագիտական գտածոների բաշխման վերաբերյալ շոտլանդական խմբի առաջարկությունների վրա։
Եթե պետությունը վերցնում է գտածոն, ապա գտնողին տրվում է «ex gratia» վճար: