Հոգեբանը նշել է՝ ինչպես է պետք պայքարել հուզական այրման դեմ
«ՍՄ- Կլինիկայի» հոգեբան Դիանա Լոբանովան «Իզվեստիա» թերթին պատմել է, թե ինչպես է պետք պայքարել հուզական այրման դեմ։
Նա նշել է, որ հուզական այրումը մտավոր եւ ֆիզիկական հյուծվածության վիճակ է, որն առաջանում է ուժեղ սթրեսի ֆոնին:
Հոգեբանի խոսքով՝ հուզական այրման ախտանիշներն են՝ հաճախակի գլխացավերը, սննդային վարքի խախտումը, մենակության ցանկությունը, գրգռվածությունը, անտարբերությունը։
Լոբանովը նշել է, որ այդ հոգեվիճակը կարելի է հաղթահարել՝ սեփական անձի համար ժամանակ հատկացնելով, որը կարելի է տրամադրել սիրելի զբաղմունքներին կամ պարզապես հանգստանալ։ Նա նաեւ խորհուրդ է տվել զբաղվել ցանկացած սպորտաձեւով։ Բացի այդ սպառված հուզական ռեսուրսները կարելի է վերականգնել պայմանների փոփոխությամբ․ օգտակար կլինի անգամ փոքրիկ ճանապարհորդությունը։
Հուզական այրման շրջանում կարեւոր է գրի առնել ամեն օրվա ձեռքբերումները, որոնց համար կարելի է գովել սեփական անձը։