ԱՄՆ-ն 400 միլիոն դոլարի ռազմական օգնության հերթական փաթեթն է ուղարկում Ուկրաինա
ԱՄՆ-ն 400 միլիոն դոլարի ռազմական օգնության հերթական փաթեթն է ուղարկում Ուկրաինա, hայտնել է Սպիտակ տունը, հաղորդում է AP-ը։
Վերջին փաթեթը ներառում է 200 գեներատորներ, չբացահայտված թվով լրացուցիչ արկեր ինչպես NASAMS-ի առաջադեմ ՀՕՊ համակարգերի, այնպես էլ HIMARS հրետանային համակարգերի համար, 150 խոշոր տրամաչափի գնդացիրներ, 10 000 120 մմ-անոց ականանետային արկեր եւ եւս 20 միլիոն փամփուշտ հրազենի համար, հայտարարել է Պենտագոնը։
Այնուամենայնիվ, Կիեւ զենքի շարունակական մատակարարումները հարցեր են առաջացնում,թե որքան ժամանակ ԱՄՆ-ն եւ նրա գործընկեր երկրները կկարողանան շարունակել պայքարը՝ առանց իրենց մարտունակությանը վնաս հասցնելու։ Եվրոպական շատ երկրներ արդեն հայտարարել են, որ ուղարկել են բոլոր ավելցուկները, որոնք կարող էին իրենց թույլ տալ ուղարկել: