Գերմանիայի կառավարությանը վրդովեցրել է Բորիս Ջոնսոնի հայտարարությունը
Գերմանիայի կառավարությանը վրդովեցրել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հայտարարությունն այն մասին, որ Բեռլինը սկզբում ցանկանում էր, որ Ուկրաինան արագ «փլուզվի» փետրվարին պատերազմի սկսվելուց հետո, հաղորդում է Reuters-ը։
CNN-ի պորտուգալական ծառայությունը մեջբերել է Ջոնսոնի խոսքը, ով հայտարարել է, որ «ինչ-որ փուլում գերմանական տեսակետն այն էր, որ եթե դա տեղի ունենա, ինչը աղետ կլինի, ապա ավելի լավ կլինի, եթե այդ ամենն արագ ավարտվի»։
Ջոնսոնը հայտարարել է, որ Գերմանիան «բոլոր տեսակի լավ տնտեսական պատճառներ» ունի նման դիրքորոշման համար։
Ջոնսոնին բազմիցս մեղադրել են լրագրողի, պատգամավորի, ապա վարչապետի կարիերայի ընթացքում ստելու մեջ։ Հուլիսին նրա կուսակցության անդամները ստիպել են նրան հրաժարական տալ ։