Կարսի Առաքելոց եկեղեցին վերածվել է մզկիթի
Կարսի մշակույթի և տուրիզմի նահանգային կառույցի ղեկավար Հաքան Դողանայը հայտարարել է, որ 937 թվականին Բագրատունիների կողմից կառուցված, և 12 առաքյալներին նվիրված եկեղեցին ներկայումս օգտագործվում է որպես մզկիթ: Ի դեպ հայտարարությունն անելիս նա չի նշել Հայաստանի անունը:
Եկեղեցին իր պատմության ընթացքում չորս անգամ օգտագործվել է որպես մզկիթ,- տեղեկացրել է Հաքան Դողանայը:
Նշենք, որ եկեղեցին առաջին անգամ մզկիթի վերածվել է 1064 թվականին սելջուկների սուլթան Մելիքշահի կողմից: Իսկ ահա 1970-1990 թվականներին ծառայել է որպես Կարսի էթնոգրաֆիայի թանգարան, սակայն շենքային պայմանների անբավարարության պատճառով դադարել է թանգարան լինելուց, ինչից հետո ինը տարի շարունակ մատնվել է անտերության: Այնուհետև վերանորոգվելուց հետո ստացել է մզկիթի կարգավիճակ: