Ասադի եւ Էրդողանի հանդիպումը օգտակար եւ խորհրդանշական կլիներ. Լավրենտեւ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպման հնարավորությունը Ռուսաստանում միշտ էլ գոյություն ունի, նման հանդիպումը օգտակար եւ խորհրդանշական կլիներ, հայտարարել է Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Հնարավորություն միշտ կա։ Մենք միշտ հանդես ենք եկել եւ նույնիսկ նախկինում դիտարկել ենք նման հանդիպում կազմակերպելու հնարավորությունը, բայց կրկնեմ, որ թուրքական կողմը կարծում է, որ այս պահին դրա համար պայմանները դեռ չեն հասունացել։Այնուամենայնիվ, մենք կարծում ենք, որ նման հանդիպումը օգտակար եւ խորհրդանշական կլինի, եւ այդ ուղղությամբ կաշխատենք հետագայում»,-ասել է նա։