Ալեն Սիմոնյանը դատի է տվել Աննա Մկրտչյանին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել «Պատիվ ունեմ» խմբակցության
պատգամավոր Աննա Մկրտչյանի դեմ՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջով։
Հայցի առիթը նոյեմբերի 3-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր օգտահաշվով Աննա Մկրտչյանի կողմից արված արտահայտություններն են։