8-ամյա տղան իր վարած միկրոավտոբուսով վթարի է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անապայում ութամյա տղան գործի է դրել հոր միկրոավտոբուսը և սկսել մանևրել տան մոտակայքում՝ հարվածելով երկու մեքենաների, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Կրասնոդարի երկրամասի GUMVD-ն։
Այս արտակարգ դեպքի տեսանյութը սկսել է տարածվել սոցցանցերում չորեքշաբթի գիշերը, և դեպքը տեղի է ունեցել, ըստ ոստիկանության, անցած երկուշաբթի ուշ երեկոյան։
«Անապայի ոստիկանության աշխատակիցները պարզել են Անապայի խճուղում գտնվող տներից մեկի բակում վթարի ենթարկված Ford Transit մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը։ Պարզվել է, որ միկրոավտոբուսը վարել է ութամյա տղա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ երեխան ինքնուրույն մտել է հոր մեքենայի սրահ, հայտնաբերել բանալիներն ու գործի դնել մեքենան։ Այնուհետև տղան սկսել է քշել հարակից տարածքով, սակայն, կորցնելով կառավարումը, բախվել է կայանված երկու մեքենաների։
Վթարի ականատես է դարձել մի հեծանվորդ, ով դեպքի վայրից մի քանի թաղամաս հեռու գտնվող ճանապարհային ոստիկաններին հայտնել է դեպքի մասին։ Ոստիկանները տղային հայտնաբերել են Ford Transit-ի առջևի նստարանին։
«Անապա քաղաքի ՆԳՆ վարչության աշխատակիցները հայտնաբերել են երեխայի հորը և երկուսին էլ տարել անչափահասների գործերով բաժին՝ անհրաժեշտ փաստաթղթերը կազմելու համար: Հոր հետ կապված… նյութեր են կազմվել, որոնք կփոխանցվեն Ք. Անապայի վարչական հանձնաժողով՝ որոշման համար»,- եզրափակել է մամուլի ծառայությունը։
Տեսանյութն՝ այստեղ։