Կրիստեն Ստյուարտը Ռոբերտ Պատտինսոնին ամուսնության առաջարկ է արել
Բացառված չէ, որ շատ շուտով Կրիստեն Ստյուարտն ու Ռոբերտ Պատտինսոնը կամուսնանան. Դա ավելի հավանական է դառնում՝ հաշվի առնելով վերջին շշուկները:
Life & Style ամսագրին աստղերին մոտ կանգնած աղբյուրը հաղորդել է, որ վերջերս Կրիստենը Ռոբին ամուսնության առաջարկ է արել. Վերջինս մտածում է առաջարկի շուրջ:
«Նրանք որոշ ժամանակով հեռացան, որպեսզի հասկանային, որ չեն կարող ապրել առանց իրար: Ռոբի ընկերները, սակայն, խնդրում են նրան չընկնել Ստյուարտի ազդեցության տակ և հիմարություն չանել»-հայտնել է աղբյուրը: