Թուրքիայում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվն ավելացել է. գրանցվել է 70 հետցնցում
Թուրքիայի արևմտյան հատվածում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 46-ի, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը (AFAD):
Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը հայտնել էր 35 զոհի մասին։
«AFAD-ի տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 46-ի, նրանցից 37-ը գտնվում են Դյուզջեում, վեցը վիրավորվել են Զոնգուլդաքում, մեկական՝ Ստամբուլում, Բոլուում և Սաքարիայում»,- հայտնում է TRT-ն։
AFAD-ի տվյալներով՝ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 70 հետցնցում։
6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևմուտքում, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Ցնցումները գրանցվել են 01.08 UTC: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դուզջե քաղաքից 14 կիլոմետր հարավ-արևելք: Օջախը ընկած էր վեց կիլոմետր խորության վրա։ Նախնական տվյալներով՝ զոհեր չկան, շրջանի ուսումնական հաստատություններում դասերը դադարեցվել են։