Բուրյաթիայում չորսամյա աղջիկը գիշերը մենակ դուրս է եկել տնից ու սառել. նրա կյանքը փրկել չի հաջողվել
Քննիչները պարզում են Բուրյաթիայում չորսամյա աղջկա մահվան հանգամանքները, ով գիշերը, երբ բոլորը քնած են եղել, մենակ դուրս է եկել տնից և մահացել հիպոթերմիայից, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հայտնում է հանրապետության ՍՈՒՍԿ-ը։
Հետաքննության տվյալներով՝ աղջիկն ապրում էր փոքր գյուղում՝ հինգ անչափահաս երեխաներով մեծ ընտանիքում։ Հայրն աշխատել է ռոտացիոն սկզբունքով, դեպքի ժամանակ տանը չի եղել։ Ըստ նախնական տվյալների՝ նոյեմբերի 21-ի երեկոյան մայրը երեխաներին պառկեցրել է քնելու և կողքի սենյակում ինքն էլ քնել է։ Գիշերվա ժամը 2-ի սահմաններում նա արթնացել է երեխաներին ստուգելու համար և տեսել, որ իր չորս տարեկան դուստրն այնտեղ չէ:
«Կինն արթնացրել է մեծ երեխաներին և նրանց հետ շտապել որոնումների, քիչ անց նրանց միացել են նաև հարևանները և տեղի այլ բնակիչներ։ Միայն լուսադեմին հայտնաբերել են աղջկան, որը պառկած է եղել բակերից մեկի ցանկապատի մոտ, հագնված թեթև բաճկոն, զգեստ և երկարաճիտ կոշիկներ։Երեխայի մոտ նկատվել են հիպոթերմային նշաններ։ Ոստիկանները իրենց մեքենայով աղջկան տարել են շտապօգնության մեքենայի մոտ՝ հիվանդանոց տեղափոխելու համար։ Մեքենաները հանդիպել են կես ճանապարհին, սակայն այդ պահին երեխան մահացել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Քննչական կոմիտեի Բուրյաթիայի քննչական կոմիտեի Խորինսկի միջշրջանային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։