Երկրաշարժ՝ Թուրքիայի արևմուտքում. կան մի քանի տասնյակ տուժածներ
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ Թուրքիայի արևմուտքում 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, փոխանցում է «Shantnews»-ը։
Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 01.08-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Դուզջե քաղաքից 14 կիլոմետր հարավ-արևելք: Օջախը ընկած էր վեց կիլոմետր խորության վրա։
Թուրքիայի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրաշարժից հետո տուժածների թիվը: Առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով տուժել է 22 մարդ, նրանցից մեկի վիճակը ծանր է:
«Ժամը 04.08-ին Դուզչեում տեղի ունեցած 5,9 մագնիտուդով երկրաշարժի հետ կապված՝ ունենք 22 տուժած Դուզչեում, որոնցից մեկի վիճակը ծանր է բարձրությունից ցատկելու պատճառով։ Թիմեր են ուղարկվել քաղաք: Մենք կկիսվենք նոր տեղեկություններով, շուտ առողջացեք»,- գրել է Կոջան Twitter-ում։
Երկրի ներքին գործերի նախարարության ղեկավար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ երկրաշարժից հետո նախնական տվյալներով զոհեր չկան։ Մարզի ուսումնական հաստատություններում դասերը մեկ օրով դադարեցվել են.
«Այս պահին զոհերի մասին տեղեկություններ չկան։ Դյուզչեում կա մեկ ծանր վիրավոր, ով խուճապահար նետվել է պատշգամբից։ Իրավիճակը հանգիստ է»,– ասել է Սոյլուն TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում։