Ռոբոտին սովորեցրել են քայլել տեսախցիկի օգնությամբ
Carnegie Mellon University-ի (CMU) մասնագետները նկարագրել են ռոբոտներին տեսախցիկի ուսուցման մեթոդ: «Shantnews»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է MIT Technology Review ամսագիրը-:
Ինժեներները պատմել են, որ փորձնական չորսոտանի ռոբոտին սովորեցրել են երթուղի կառուցել և քայլել տեսախցիկի միջոցով։ Մեքենան տեսողական սարքավորումների միջոցով ուսումնասիրում է շրջակա տարածքը և իր գործողությունները իրական ժամանակում կազմակերպում իրավիճակին համապատասխան։
Լրագրողները նշել են, որ սովորաբար ռոբոտները, օրինակ՝ Spot-ը Boston Dynamics-ից, տեղաշարժվում են տարածքում՝ հիմնվելով նախկինում ներբեռնված քարտեզների վրա: CMU-ի գիտնականները, ընդհակառակը, ռոբոտին սովորեցրել են շարժվել «վայրի միջավայրում»՝ օգտագործելով տեսախցիկը և նեյրոնային ցանցերը: Ուսուցման վաղ փուլում ռոբոտը «գործարկվել է» հեշտ ճանապարհով, բայց հետո նրան սովորեցրել են անցնել խոչընդոտները՝ մագլցել ժայռեր և բարձրանալ աստիճաններով:
Ըստ Google-ի հետազոտող Ջի Թանի՝ Քարնեգի Մելոն համալսարանի ռոբոտը տպավորիչ շարժունակություն է ցուցադրել։ Մասնագետը նշել է, որ իրական ժամանակում ուսուցումը թույլ կտա ապագայի խելացի մեքենաներին օֆլայն հաղթահարել բարդ երթուղիները։ Սակայն այս պահին նման ռոբոտները չեն կարողանա հաղթահարել կոշտ տեղանքը, եթե երթուղին անցնի անտառի կամ բարձր խոտի միջով։
Հուլիսի վերջին Մաքս Պլանկի խելացի համակարգերի ինստիտուտի (MPI-IS) գիտնականները ստեղծել են ռոբոտ-շուն, որը մեկ ժամում սովորել է ինքնուրույն քայլել։ Գիտական աշխատանքի ընթացքում փորձագետները հավաքել են չորս ոտանի ռոբոտ, որն ուներ նույն ռեֆլեքսները, ինչ կենդանիները։