Քենիան դադարեցնում է բաոբաբների արտահանումը «բիոպիրատության» հետ կապված խնդիրների պատճառով
Քենիան դադարեցնում է բաոբաբների արտահանումը «բիոպիրատության» հետ կապված խնդիրների պատճառով, հաղորդդում է BBC-ը։
Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել է, որ այս գործընթացը պահանջում է «համարժեք լուծում եւ թափանցիկ բանաձեւ»։
Ներկայումս նախարարությունը հրամայել է չեղարկել ծառերի տեղափոխման, ինչպես նաեւ արտահանման թույլտվությունը մինչեւ գործարքի վերանայումը:
«Մենք պայմանավորվել ենք, որ բաոբաբները չպետք է արտահանվեն այնքան ժամանակ, քանի դեռ կողմերի միջեւ համաձայնագրերը պատշաճ կերպով չեն ձեւակերպվել»,-ասել է նախարարը։
Կառավարության գործողությունները հաջորդել են բնապահպանական փորձագետների մտահոգություններին ՝ կապված Վրաստան ծառերի արտահանման հետ ։