Գյումրիում ինքնահրկիզված տղամարդն ունի գլխի, կրծքավանդակի, պարանոցի, զույգ վերին վերջույթների այրվածքներ
Գյումրիում ինքնահրկիզված տղամարդու մոտ ախտորոշվել է գլխի, կրծքավանդակի, պարանոցի, զույգ վերին վերջույթների այրվածքներ: Այս մասին հայտնեցին Գյումրի բժշկական կենտրոնից:
Քաղաքացին տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք` ստացիոնար բուժման համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում նոյեմբերի 22-ին ժամը 13։30-ից՝ Թատերական հրապարակում եղեւնու վրա բարձրացրած տղամարդը ինքնահրկիզվել է։ Նա նախ փորձել է ծառից ցած նետվելու միջոցով ինքնասպան լինել, սակայն նրան փրկարարները իջեցրել են, ինչից հետո նա ինքնահրկիզվել է։