Պետք է սկսել տուգանել տնտեսվարող սուբյեկտներին․ Հրաչյա Սարգսյան
Պետք է սկսել տուգանել տնտեսվարող սուբյեկտներին, որոնք չեն կատարում բիզնեսի վարման վայրին հարող տարածքի բարեկարգման վերաբերյալ իրենց պարտավորությունները։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Նա հիշեցրեց, որ նման խախտման համար տուգանքը կազմում է 20-50 հազար դրամ (50-130 դոլար-խմբ.):
Սարգսյանը վստահեցրեց, որ քաղաքապետարանին այդ տուգանքները պետք չեն։ «Մեզ պետք է, որ տնտեսվարող սուբյեկտները հետեւեն բիզնեսի վարման վայրին հարող տարածքի մաքրությանն ու բարեկարգմանը»,-հավելեց քաղաքապետը։