Դաշտերից դուրս ենք եկել, աշխատանքները դադարեցրել ենք. գյուղապետը՝ ադրբեջանական կողմի կրակոցների մասին
Ասկերանի շրջան Սարուշեն համայնքին պատկանող գյուղատնտեսական հողատարածքներում աշխատանքները դադարեցվել են։ Այս մասին հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Կարեն Գասպարյանը։
«Դաշտերից դուրս ենք եկել, աշխատանքները դադարեցրել ենք, որովհետեւ կրակ են բացել տրակտորիստի ուղղությամբ։ Վնաս չի եղել, ամեն ինչ նորմալ է»,- ասաց նա։
Համայնքի ղեկավարը նշեց, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը հաճախ է կրակոցներ արձակում։
Նշենք, որ երեկ՝ նոյեմբերի 21-ին ժամը 11:00-ի սահմաններում նույն վայրում աշխատող խաղաղ բնակիչների ուղղությամբ հակառակորդը կրակ էր բացել՝ խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը: