FTX-ից հետո ևս մի կրիպտոբորսա սնանկության շեմին է. Bloomberg
Genesis կրիպտոարժութային բորսան իրացվելիության հետ կապված խնդիրներ ունի աշխարհում մեծությամբ չորրորդ կրիպտոարժութային բորսայի՝ FTX-ի փլուզումից հետո և շուտով կարող է սնանկության մասին հայտարարել: Այս մասին գրել է Bloomberg-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
Genesis-ը FTX-ի հետ համագործակցել է, այդ թվում՝ վարկեր է տրամադրել վերջինիս։ Այժմ ընկերությունն ակտիվորեն փորձում է ներգրավել ներդրողներին, որոնք կարող են նրան տրամադրել մոտ 1 միլիարդ դոլարի միջոցներ. Genesis-ը, սակայն, պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը։
Ըստ Bloomberg-ի՝ Genesis-ը բանակցություններ է վարում կրիպտոարժույթների մեկ այլ բորսայի՝ Binance-ի հետ: Նրա ներկայացուցիչները չեն մեկնաբանել այս տեղեկությունը։
FTX-ը նոյեմբերի 4-ին Twitter-ում հայտարարել է, որ սնանկության հայց է ներկայացրել։ Կրիպտոբորսայի գործադիր տնօրեն Սեմ Բենքմեն Ֆրիդը հրաժարական է տվել։ Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը հետաքննում է Բենքմեն Ֆրիդի կողմից հնարավոր խախտումները։ Կարգավորողն ուսումնասիրում է՝ արդյոք գործարարը ներգրավվա՞ծ է եղել այն գործողություններում, որոնք հանգեցրել են իրացվելիության ճգնաժամին։