Լուկաշենկոն կմասնակցի ՀԱՊԿ-ի Երեւանում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այց կկատարի Հայաստան, տեղեկացրել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։
Նոյեմբերի 23-ին Երեւանում պետության ղեկավարը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին։ Միջոցառումը տեղի է ունենալու նեղ եւ ընդլայնված կազմերով։
Երկրների ղեկավարները կքննարկեն միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հրատապ խնդիրները, ՀԱՊԿ-ի գործունեության հիմնական արդյունքները նստաշրջանների միջեւ ընկած ժամանակահատվածում։ Գագաթաժողովի մասնակիցները կքննարկեն նաեւ հարցերի լայն շրջանակ, որոնք կվերաբերեն փոխգործակցության տարբեր ոլորտներին եւ ուղղություններին։
Հաշվի առնելով այն, որ 2022-2023թթ. ՀԱՊԿ-ի նախագահությունն անցնում է Բելառուսին, Ալեքսանդր Լուկաշենկոն կնշի առաջնահերթ ուղղությունները, որոնց վրա այդ շրջանում կենտրոնանալու են համատեղ ջանքերը։