Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը կկարողանա՞ն կիսել ավելի քան 2 միլիարդ դոլար համատեղ ունեցվածքը
ԱՄՆ-ում շարունակվում է ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթի և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսնալուծության գործընթացը, որի շրջանակում 45-ամյա Ուեսթն ու 42-ամյա Քարդաշյանը ներկայում քննարկում են, թե ինչպես բաժանել իրենց ավելի քան 2 միլիարդ դոլար (2,36 միլիարդ դոլար) ընդհանուր ակտիվները, որոնք կուտակել են յոթ տարվա ամուսնության ընթացքում:
«Tert.am»-ի փոխանցմամբ՝ ինչպես գրում է Daily Mail-ը, փաստաթղթերի համաձայն՝ Ուեսթն իր ամբողջ ֆինանսական տեղեկատվությունը փոխանցել է նախկին կնոջ փաստաբանական թիմին, ինչպես նաև համաձայնության է եկել նրա հետ, թե ինչպես բաժանել իրենց ֆինանսներն ու ունեցվածքը։
Սակայն լարված հարաբերությունների պատճառով, նախկին զույգը շփվում է միայն օգնականների միջոցով:
Այնուամենայնիվ, ինչպես նշում է պարբերականը, բաժանված զույգին հաջողվում է լուծել իրենց ամուսնալուծության հետ կապված ամեն հարց, բացառությամբ երեխաների խնամակալության, որի շուրջ Քանյեն շարունակում է պայքարը։