Կյանքից հեռացել է «Կնքահայրը» ֆիլմի պրոդյուսեր Գրեյ Ֆրեդերիկսոնը
ԱՄՆ-ում 85 տարեկան հասակում մահացել է կինոպրոդյուսեր Գրեյ Ֆրեդերիկսոնը։ «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 21-ին հայտնել է The Hollywood Reporter ամսագիրը։
Պրոդյուսերը մահացել է կիրակի օրը՝ նոյեմբերի 20-ին, Օկլահոմայի իր տանը՝ շագանակագեղձի քաղցկեղի դեմ պայքարից հետո: Ֆրեդերիկսոնի մահվան մասին հրատարակությանը հայտնել է նրա կինը։
Ֆրեդերիկսոնն աշխատել է ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի հետ «Կնքահայրը» ֆիլմաշարի, ինչպես նաև «Ապոկալիպսիսն այժմ» և «Սրտից» ֆիլմերի վրա։
«Կնքահայր» եռերգության երկրորդ մասի համար Ֆրեդերիկսոնը, Կոպոլան և պրոդյուսեր Ֆրեդ Ռուսը «Օսկար» են ստացել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։
Բացի դրանից, Ֆրեդերիկսոնը Էմմի մրցանակ է ստացել գործարար Ռոբերտ Քերի կյանքի մասին հեռուստատեսային վավերագրական նախագծի համար։