Ավստրալիայում 37 տարի անց սերիական մանյակի են հայտնաբերել
Ավստրալիայում 37 տարի անց սերիական մանյակի են հայտնաբերել, որը Սիդնեյի արվարձաններից մեկում բռնաբարել է 31 կնոջ, հայտնում է The Sydney Morning Herald-ը։
Հանցագործությունները տեղի են ունեցել 1985-2001 թվականներին։ Հրատարակության տվյալներով՝ բռնաբարողի զոհերը եղել են 13-55 տարեկան։ Տղամարդը հարձակվել է նրանց վրա այգիներում, ինչպես նաեւ գիշերը ներխուժել է տներ։
Միայն 2005 թվականին ԴՆԹ-ի միանման նմուշներ են հայտնաբերվել հանցագործության հինգ վայրում, իսկ ավելի ուշ՝ եւս յոթում:
Ոստիկանությունից ավելի քան 10 տարի է պահանջվել բռնաբարությունների հեղինակին բացահայտելու համար։ Հետաքննության վարկածով պարզվել է, որ նա 66-ամյա Քիմ Սիմսն է։ Նա մահացել է 2022 թվականի փետրվարին։
Սիմսի հարազատները հայտարարել են, որ ոչինչ չեն իմացել նրա հանցագործությունների մասին, եւ հակառակը, տղամարդուն օրինակելի հայր եւ ամուսին են անվանել։