ԱՄՆ-ում 53 փրկարար շներ հրաշքով ողջ են մնացել ինքնաթիռի վթարից հետո
ԱՄՆ-ում Լուիզիանայից Վիսկոնսին թռչող 53 փրկարար շներով ինքնաթիռը վթարի է ենթարկվել ձյունածածկ գոլֆի դաշտում, հայտնում է Mirror-ը։
Փլատակների տակից կենդանիներով տուփերը սկսել է հանել հրշեջ ծառայության ղեկավար Թոնի Վասիլեւսկին:
Ինչ-որ պահի փրկված շներից մեկը թռել է Թոնիի գիրկը եւ սկսել լիզել նրան։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա շանը տուն է տարել։ Մնացածը բաշխվել է ապաստարաններին։
Անձնակազմի բոլոր անդամները ողջ են մնացել, սակայն երեք մարդ եւ մի քանի ձագեր ոչ մեծ հարվածներ են ստացել: Ներկա պահին վթարի պատճառները պարզվում են: