Բայդենը Գոհաբանության օրը երկու հնդկահավի ներում է շնորհել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Գոհաբանության օրվա կապակցությամբ՝ ներում է շնորհել հնդկահավերին և կոչ արել ամերիկացիներին երախտապարտ լինել և միավորվել։
«Շոկոլադ և Փոքրիկ, ես ներում կշնորհեմ ձեզ», - ասել է Բայդենը Սպիտակ տան բակում ավանադական արարողության ժամանակ։
ԱՄՆ նախագահը կատակել է․ «Կարճ ասեմ, ոչ ոք չի սիրում սառը հնդկահավը»։
Այս տարի Սպիտակ տանը ներման արարողությանը մասնակցելու համար ընտրվել են Շոկոլադ և Փոքրիկ հնդկահավերը։ Հյուսիսային Կարոլինայից են դրանց Վաշինգտոն բերել:
Ներման նախորդ գիշերը հնդկահավերն անցկացրել են Վաշինգտոնի շքեղ հյուրանոցներից մեկում։