ԱՄՆ կողմից տվյալների վերծանման պատճառով Թուրքիան Սիրայում գործողությունն իրականացրել է մեկ օր շուտ․ Yeni Safak
Սիրիայի հյուսիսում եւ Իրաքում Թուրքիայի ԶՈՒ օդային գործողությունը հետաձգվել է ԱՄՆ կողմից տվյալների վերծանման պատճառով։ Այս մասին գրում է Yeni Şafak թերթը։
Հրատարակության տվյալներով՝ գործողությունը պետք է իրականացվեր կիրակի երեկոյան։ Սակայն այն մեկ օր շուտ է անցկացվել։ Նման որոշումն ընդունվել է, քանի որ ամերիկացի զինվորականները կարողացել են վերծանել տվյալները եւ Անկարայի ծրագրերի մասին տեղեկություններ ստանալ։