Թուրքիայի Քարքամիշ քաղաքը երկուշաբթի գնդակոծվել է Սիրիայի կողմից
Երկուշաբթի Թուրքիայի Քարքամիշ քաղաքում Սիրիայի կողմից գնդակոծության հետեւանքով առնվազն 3 մարդ զոհվել է, 6-ը՝ վիրավորվել։ Մահացածների թվում կա մեկ երեխա, տեղեկացրել է Թուրքիայի ՆԳՆ-ն։
Գազիանթեպի նահանգապետ Դավութ Գյուլը ավելի վաղ հաղորդել էր 2 զոհի եւ Քարքամիշ քաղաքի ուղղությամբ արձակված 5 հրթիռների մասին։ Նրա խոսքով՝ 6 մարդ վիրավորվել է, նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։
Ավելի վաղ գնդակոծության մասին հայտնել էր Habertürk հեռուստաալիքը։ Նրա տվյալներով՝ հանրապետությունում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության եւ Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի անդամները առնվազն չորս հրթիռ են արձակել քաղաքի վրա։ Արկերից մի քանիսը պայթել են քաղաքի կենտրոնում։