Ծիսական սպանություն, ադրբեջանցիների հետք. Պեմզաշենի դեպքերով մեղադրյալ Տիխի հետքերը տանում են Ադրբեջա՞ն․ mediahub.am
8-ամյա երեխայի «ծիսական սպանություն», գողության իմիտացիա, ադրբեջանական հետք․ Պեմզաշեն համայնքում նոյեմբերի 9-ին կատարված մոր եւ նրա երկու անչափահաս երեխաների սահմռկեցուցիչ սպանությունը շիրակցիներին այլ հետքերի վրա է տանում։ 2022թ․-ին Հայաստանի եւ Ադրբեջանի համար խորհրդանշական օրերին Շիրակի մարզում տեղի են ունենում սպանություններ՝ գրեթե նույն ձեռագրով։
Սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը իր տան մեջ հայտնաբերվում է Գյումրիի «Հենզել եւ Գրետել» մանկապարտեզի հավաքարար սպանված Մելսիդեայի դին՝ պարանոցի շրջանում սուր-կտրող ծակող առարկայից ստացած հարվածի հետքերով։ Հանցագործը կամ հանցագործները հափշտակել էին տարեց կնոջ վզնոցը։
Նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը Պեմզաշենում սպանվում են Զարինեն եւ նրա երկու անչափահաս երեխաները։ Դեպքը տեղի է ունենում հայ ժողովրդի համար Շուշիի անկման, ադրբեջանցիների համար՝ հաղթանակի օրը։ 2020 թվականի այդ օրը ստորագրվեց եռակողմ հայտարարությունը, որով Արցախի ավելի քան 75 տոկոսը Հայաստանի իշխանությունը հանձնեց Ադրբեջանին։
Համադրելով այս երկու ժամանակահատվածում Շիրակի մարզում տեղի ունեցած սպանությունները, Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը նկատում է՝ իրավապահ մարմինները պետք է գնան սպանության դրդապատճառները բացահայտելու հետքերով։
«Երկու դեպքում էլ ձեռագիրը նույնն է, կատարողներն են տարբեր։ Առաջին սպանությունը, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 21-ին՝ չբացահայտվեց, ենթադրում եմ, որ պատճառներից մեկն էլ այն էր, որ սպանությունը հասարակական լայն հնչեղություն չստացավ։ Գյումրի քաղաքում ներխուժել էին տարեց կնոջ տուն, դանակով դաժանաբար սպանել ու գողության իմիտացիա ստեղծելու համար տարել էին միայն պարանոցի շղթան։ Նույն ձեռագիրը տեսնում ենք Պեմզաշենում․ տարել էին միայն Զարինեի վզի շղթան, ձեռք չէին տվել ո՛չ օղերին, ո՛չ տանը եղած գումարին ու ոսկեղենին։ Այս երկու նշանակալից օրերին Հայաստանում կատարված գրեթե նույն ձեռագրող սպանությունները որոշակի կասկածներ է առաջացնում»,- MediaHub-ի հետ զրույցում նշում է Պողոսյանը։
Ամբողջական՝ սկզբնաղբյուր կայքում