Սյունիքում 33-ամյա վարորդը ասֆալտով բարձված «ԿԱՄԱԶ»-ով բախվել է արգելապատնեշներին և շրջվել, կա վիրավոր
Սյունիքի մարզում, այսօր՝ նոյեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13։40-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Թաթուլ Ա-ն իր վարած՝ ասֆալտով բարձված Կամազ մակնիշի ռուսական համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 230 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Թաթուլ Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի ԲԿ։
Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։