Սամերսը զգուշացրել է Չինաստանը «ոչնչացնելու» ԱՄՆ-ը քայլերի ռիսկերի մասին
Միացյալ Նահանգների ֆինանսների նախկին նախարար Լոուրենս Սամերսը նախազգուշացրել է ԱՄՆ քաղաքականություն մշակողներին՝ կենտրոնանալ Չինաստանի հետ մրցակցության հարցում երկրի տնտեսական հզորության կառուցման վրա, այլ ոչ թե թշնամու վրա հարձակվելու:
«Եթե մենք փոխենք մեր կենտրոնացումը՝ ինքնահաստատվելուց դեպի Չինաստանը կործանելու, ես կարծում եմ, որ մենք շատ ռիսկային եւ դժբախտ ընտրություն ենք արած կլինենք», - ասել է Սամերսը Bloomberg-ին՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը պետք է կենտրոնանա իր նորարարության, ենթակառուցվածքների, կրթության եւ այնպիսի խնդիրների վրա, ինչպիսիք են օփիոիդային մահերը:
Անցյալ ամիս Բայդենի վարչակազմը կտրուկ սահմանափակումներ է մտցրել Չինաստանին կիսահաղորդիչների եւ չիպերի արտադրության սարքավորումների վաճառքի հարցում՝ նշելով մոտեցման լուրջ փոփոխությունը, որն անհանգստացրել է նույնիսկ Նահանգների որոշ դաշնակիցներին:
Անդրադառնալով Թայվանի եւ Չինաստանի միջեւ հարցին՝ Սամերսը նշել է, որ ԱՄՆ-ը պետք է շատ զգույշ լինի, որպեսզի Չինաստանն իմանա, որ իրենք փորձում ենք փոխել ավանդական մեկ Չինաստանի քաղաքականությունը», - ասել է Սամերսը՝ կարծիք հայտնելով, որ դա կարող է աղետալի հակամարտության հանգեցնել։
Նա նշել է, որ մնում է տեսնել, արդյոք «կառուցողական առաջընթաց» կգրանցվի նախագահներ Ջո Բայդենի եւ Սի Ծինփինի այս շաբաթ կայանալիք հանդիպումից, թե ոչ:
«Բայց ես ոգեւորվեցի այն ամենից, ինչ տեսա: Միացյալ Նահանգներում մենք, հավանաբար, պետք է զգույշ լինենք մեր ավետարանչական ազդեցության նկատմամբ. ես չեմ կարծում, որ մենք իսկապես պետք է Չինաստանին ասենք, թե ինչպես պետք է կազմակերպի իր ողջ հասարակությունը», - հավելել է Սամերսը:
Նրա խոսքով, ճիշտ մոտեցումն այն է, որ «պաշտպանեն իրենց որոշ հիմնարար շահեր անվտանգության եւ արդար տնտեսական մրցակցության ոլորտում, սակայն կանգ առնեն դրանով»։
«Կարծում եմ, որ ի վերջո մենք կհաղթենք Չինաստանի հետ այս լայն մրցակցությունում», - նշել է Սամերսը: