«Մամիկոն Ասլանյան» դաշինքի ցավակցական ուղերձը՝ մարզպետ Արամ Խաչատրյանին
«Մամիկոն Ասլանյան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
««Մամիկոն Ասլանյան» դաշինքը՝ ի դեմս դաշինքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի, ցավակցություն է հայտնում Խաչատրյան ընտանիքին՝ Մայա Խաչատրյանի անժամանակ մահվան կապակցությամբ:
Մեր զորակցությունն ենք հայտնում՝ կիսելով ընտանիքի, հարազատների և մտերիմների ցավը»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին Լոռու մարզպետարանից հայտնեցին, որ մահացել է մարզպետ Արամ Խաչատրյանի կինը՝ Մայա Խաչատրյանը։