«Վերադարձ դեպի ապագա» ֆիլմի աստղ Մայքլ Ջեյ Ֆոքսը հատուկ «Օսկար» է ստացել
«Վերադարձ դեպի ապագա» ֆիլմի աստղ Մայքլ Ջեյ Ֆոքսը ստացել է Ջին Հերշոլթի մրցանակը, որը հանձնում են ամերիկյան Կինոարվեստի եւ գիտության ակադեմիայի կողմից՝ մարդասիրության մեջ անհատական ներդրման համար: Արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին։ Այս մասին հայտնում է The Variety-ն։
«Նա չէր ընտրել Պարկինսոնով հիվանդի դերը կամ այդ հիվանդությունն ունեցողների պաշտպանը: Բայց մի կասկածեք, որ սա նրա ամենամեծ կատարումն է։ Նա պայքարելու եւ ապրելու ամենավառ օրինակն է։ Մայքլ Ջ. Ֆոքսի Պարկինսոնի հետազոտությունների հիմնադրամը հավաքել է ավելի քան 1 միլիարդ դոլար»,- ասել է հաղորդավար Վուդի Հարելսոնը՝ արձանիկը Ջ. Ֆոքսին նվիրելիս:
2020 թվականին Մայքլ Ջեյ Ֆոքսը հայտնել էր, որ 20 տարի առաջ բժիշկներն իր մոտ Պարկինսոնի հիվանդություն են ախտորոշել, որի պատճառով խիստ տուժել է հիշողությունը։ Ֆոքսի խոսքով՝ տարիքի հետ նրա համար դժվարացել է նկարահանումների համար ռեպլիկներ հիշելը։